Տարիներ շարունակ Հայաստանի առևտրի ոլորտում չի հաջողվում լուծել ճշգրիտ քաշի խնդիրը, մասնավորապես, դա վերաբերում է հացի արտադրությանը: Ինչպես հունիսի 14-ին կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, վերջին ամիսներին Չափագրման ազգային ինստիտուտի աշխատակիցները դիտարկում են անցկացրել հացի արտադրության և իրացման շուկայում, սակայն հացի քաշի խնդիրը դեռ չլուծված է մնում: Ըստ նրա, այդ խնդրի լուծման համար ժամանակ է հարկավոր, ընդ որում նա չի հրապարակել դիտարկման արդյունքները՝ պատճառաբանելով տեղեկատվության բացակայությունը:
Ինչ վերաբերում է արտադրանքի որակին, ապա Ենոք Ազարյանը կոչ է արել սպառողներին ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա ՀՍ (հայկական ստանդարտ) տարբերանշանի առկայությանը, որը վկայում է այն մասին, որ տվյալ ապրանքը հավաստագրված է Ազգային ինստիտուտի կողմից՝ հավաստիացնելով, որ իր գլխավորած կառույցը բարեղխիղճ է աշխատում:






