Հայաստանն ակնկալում է, որ արդեն գալիք սեպտեմբերին մանդատ կտրվի ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար: Այդ մասին Երևանում Շվեդիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Դեռ բանակցությունները չսկսված, իհարկե, չենք կարող խոսել ավարտի մասին, բայց կարծում եմ կարող ենք վստահ լինել, որ բանակցությունները արագ են ընթանալու՝ նպատակ ունենալով դյուրացնել վիզային ռեժիմը քաղաքացիների տասնվեց կատեգորիաների համար՝ լրագրողների, մարզիկների, ուսման, բուժման, գիտական փոխանակումների նպատակներով մեկնողների համար: Հաջորդ փուլը նպատակ է ունենալու ազատականացնել վիզային ռեժիմը, այսինքն՝ վերացնել վիզաները»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:






