Հունիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,9 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 376.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376 դրամ:
Հունիսի 14-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.83 դրամ` հունիսի 13-ի համեմատ նվազելով 0.47 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 543.26 դրամ` ավելանալով 3.76 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.05 կետով` կազմելով 13.49 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






