Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ն ստորագրեցին ISDA master միջազգային համաձայնագիր, որը թույլ կտա բանկին արդյունավետ կերպով կառավարել արժույթային և տոկոսադրույքի ռիսկերը` բարձրացնելով բանկի շահութաբերությունը և մրցունակությունը: Ինչպես հաղորդում է բանկի մամլո շառայությունը, ըստ վերոհիշյալ համաձայնագրի` IFC-ն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին կտրամադրի ամերիկյան դոլարով արտահայտված տոկոսադրույքի սվոպ և արտարժույթային սվոպներ, որը հնարավորություն կտա բանկին նվազեցնել փոխառու միջոցների տոկոսադրույքի ռիսկերը, ինչպես նաև, եվրոյով արտահայտված ավանդային բազայի արտարժույթի ռիսկը և ավանդային պրոդուկտների ավելի մեծ տեսականի տրամադրելու իր հաճախորդներին:
«Այս գործընթացը կօգնի մեզ ընդլայնել ռիսկերի կառավարման կարողությունները, ինչն առանձնահատուկ կարևորություն ունի հետճգնաժամային ժամանակաշրջանում», – ասաց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն իր հերթին նշեց, որ այդ նորարարական գործիքը կաջակցի Բանկին` օժանդակելով հետճգնաժամային աճի ընթացքում:






