AM
15 June 2011 - 10:24 AMT

«ԱրմենՏել»-ն աջակցում է «Ռուս գրականություն և մշակույթ» էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի տպագրմանը

«ԱրմենՏել»-ը հայտարարում է «Ռուս գրականություն և մշակույթ» էլեկտրոնային ինտերակտիվ ինքնուսույցի տպագրման ծրագրին աջակցելու մասին:

Ծրագրի շրջանակներում էլեկտրոնային ինքնուսույցն անվճար կտրամադրվի Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Ինտերակտիվ ձեռնարկը բաղկացած է երկու մասից. առաջինը ներառում է նյութեր ռուս գրականությունից, սկսած 19-րդ դարից մինչ օրս, իսկ երկրորդը` մշակութայինը, ներառում է Ռուսաստանի մշակութային զարգացման պատմությունը` հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը:

«Հայալեզու դպրոցներում կրթության մակարդակի բարձրացման աջակցումը «Beeline հանուն պայծառ ապագայի» մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության կարևորագույն մասն է: Հայալեզու գրականության հետ մեկտեղ կարևոր են նաև օտար լեզուների և արտասահմանյան մշակույթի մասին գիտելիքները, որոնք ստանալու համար օգտակար են այսպիսի ժամանակակից ինտերակտիվ ինքնուսույցները: Այդ իսկ պատճառով մենք վստահ ենք, որ շնորհիվ նման դասագրքերի աշակերտները և ուսանողները, հիմնական առարկաների հետ մեկտեղ, հնարավորություն կունենան ուսումնասիրել լրացուցիչ նյութեր»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2010թ-ի սկզբին որոշ քաղաքային և գյուղական կրթական հաստատություններ ստացել էին ռուսաց լեզվի ինտերակտիվ ինքնուսույցներ: Երկու ծրագրերն էլ իրականացվում է «Ռուսական մշակույթի օջախ» հասարակական կազմակերպության կողմից` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ: