Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում են, որ մինչև հուլիսի 1-ը հաշվառված ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող այն քաղաքացիները, որոնք առ այսօր ԱՊՊԱ պայմանագրեր չեն կնքել կամ կնքված ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը արդեն ավարտվել է, կտուգանվեն:
Մինչև հուլիսի 1-ը այդ ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում ավտոսեփականատերերը չեն վճարի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար օրենքով սահմանված տուգանքները:
Ավտոտրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավորապես հանելու և հետագայում հաշվառման դնելու ընթացակարգերն անվճար են:
Որոշման մանրամասներին կարելի է տեղեկանալ www.rea.am կայքի «Նորություն» տողից, ինչպես նաև կայքի «Շարժական գույք» բաժնում տեղադրված Ավտոապահովագրողների բյուրոյի բաններից` այցելելով բյուրոյի կայք:






