19.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Հայաստանի Զինված ուժերին բաժին է ընկնում երկրի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ 3,35 տոկոսը: Այս մասին ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական ծրագրավորման եւ սպառազինությունների վերահսկման գլխավոր վարչության հաշվետվության մեջ:
Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0,49, Ադրբեջանում` 2,05, Ռուսաստանում` 2,4, Ուզբեկստանում` 1,5, Ղազախստանում` 1,59, Ուկրաինայում` 1,55, Բելառուսում` 1,3, Թաջիքստանում` 3,4 տոկոսը:
Հետաքրքրական է, որ 2000 թվականի նոյեմբերի սկզբին Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչ Դարսուն Ալի Էրջանը հայտարարել էր, որ Հայաստանը իր պաշտպանության համար ծախսում է ՀՆԱ-ի 8,2 տոկոսը: –0–