AM
17 Հունիս 2011 - 07:41 AMT

2011թ. հինգ ամսում ՀԿԵՈւ ծառայություններից օգտվել է է 232,8 հազար ուղևոր

Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը 2011 թ. հունվար-մայիս ամիսներին միջպետական հաղորդակցությունում տեղափոխեց 7,8 հազար ուղևոր, ինչը 6,8% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, միջպետական ուղևորափոխադրումների ծավալը 2011 թ. հունվար-մայիսին 18,2% գերազանցեց այս ժամանակահատվածի համար նախատեսվող ցուցանիշը (6,6 հազար ուղևոր), ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Միայն մայիսին միջպետական հաղորդակցությունում տեղափոխվեց 1371 ուղևոր:

2011 թ. հունվար-մայիս ամիսներին մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխվեց 225 հազար ուղևոր, ինչը 29,8%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ամենամեծ պահանջարկ ունեցող մերձքաղաքային ուղղությունն է՝ Երևան-Գյումրի ուղղությունը՝ 74595 ուղևոր:

2011 թ. հունվար-մայիս ամիսներին ՀԿԵ-ի ծառայություններից օգտվել է 232,8 հազար ուղևոր: