AM
20 Հունիս 2011 - 11:31 AMT

Մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,9 տոկոս

2011թ. մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,9 տոկոս 2010թ. մայիսի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը մայիսին ընթացիկ տարվա ապրիլի համեմատ կազմել է 13,7 տոկոս:

Ընդ որում, գնաճը 2011թ. մայիսին Հայաստանում կազմել է 9 տոկոս 2010թ. նույն շրջանի համեմատ: Ըստ օպերատիվ տվյալների, մայիսին սպառողական գները ապրիլի համեմատ չեն փոխվել:

Ըստ պետբյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2011թ. համար նախատեսված է 4,6 տոկոսի սահմանում, իսկ գնաճը՝ 4 տոկոսի ((±1,5 տոկոս):