Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն 2011-ի մայիսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 474.7 մլն դոլար (177.2 մլրդ դրամ)` 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 23 տոկոսով: Միաժամանակ մայիսին ապրիլի համեմատ այդ ցուցանիշի աճը կազմել է 8.7 տոկոս:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանումը կազմել է 114.3 մլն դոլար (42.8 մլրդ դրամ) 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 39.7 տոկոսով, իսկ ներկրումը` 360.4 մլն դոլար (134.4 մլրդ դրամ)` ավելանալով 18.5 տոկոսով:
Արտաքին ապրանքաշրջանառության բացասական սալդոն 2011-ի մայիսին կազմել է 246.1 մլն դոլար (91.6 մլրդ դրամ):






