Հայաստանում 2011-ի մայիսին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.2 տոկոսով` կազմելով 112 054 դրամ: Միաժամանակ անկումն ամսական կտրվածքով կազմել է 0.6 տոկոս:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.8 տոկոսով` կազմելով 89 615 դրամ, ամսական կտրվածքով անկումը կազմել է 0.1 տոկոս, իսկ ոչ պետական կազմակերպություններում աճը կազմել է 6.8 տոկոս կամ 139 092 դրամ, ընդ որում մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է անկում 1 տոկոսի մակարդակով:






