AM
20 Հունիս 2011 - 12:18 AMT

Հունիսի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 373.96 դրամ

Հունիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3950000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 373.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 373.50 դրամ:

Միաժամանակ հունիսի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 373.96 դրամ` հունիսի 17-ի համեմատ կրճատվելով 1.13 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 532.15 դրամ` ավելանալով 0.80 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13.38 դրամ` կրճատվելով 0.03 կետով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: