AM
21 June 2011 - 07:06 AMT

Ucom-ն ավելացնում է բաժանորդների ինտերնետի արագությունը 2 Մբ/վ-ով

Ucom ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 21-ից սկսած և ողջ ամառվա ընթացքում ընկերությունը բարձրացնում է ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների ինտերնետ ծառայության արագությունը 2 Մեգաբիթ վայրկյանով:

Արդեն այսօր U!Net Starter, U!Net Basic, U!Net Ultra, U!Net Highway սակագնային փաթեթների և «Երեքը մեկում» փաթեթի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների ինտերնետի հիմնական արագությանը ավտոմատ կերպով կավելանա 2 Մբ/վ արագություն` առանց որևէ փոփոխման հայտի լրացման և առանց հավելավճարի:

Ucom ընկերությունը այս առաջարկով հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին առավել հետաքրքիր դարձնելու իրենց ժամանցը ամռան ամիսներին: