AM
21 Հունիս 2011 - 09:51 AMT

ԿԲ-ն հաստատել է «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և ներկայացման կարգը»

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 21-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի ձևը և դրա ներկայացման կարգը»:

2011-ից Հայաստանում գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, իսկ 2014-ից ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: