AM
24 Հունիս 2011 - 14:39 AMT

«Նաիրիտի» արտադրական բաժնում մեկ ամսվա աշխատավարձ են ստացել

«Նաիրիտ» գործարանի արտադրական բաժնի անձնակազմը ստացել է մեկ ամսվա աշխատավարձը, հաղորդում է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

Ինչ վերաբերում է մնացած անձնակազմին, ապա նրանք մեկ ամսվա աշխատավարձը կստանան հաջորդ շաբաթվա առաջին երկու օրերի ընթացքում:

Հունիսի 10-ին «Նաիրիտ¦ ՓԲԸ-ի աշխատողները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ, որպեսզի տեղեկություններ ստանան գործարանի հետագա ճակատագրի մասին և պահանջել են երեք ամսվա աշխատավարձը: Հայաստանի նախագահին առընթեր Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հավաստիացրել է, որ նրանց ողջ աշխատավարձը վճարվելու է առաջիկա 15 օրվա ընթացքում: Սակայն գործարանի աշխատողները համաձայն չեն այդ որոշման հետ, քանի որ վերջին անգամ աշխատավարձ ստացել են այս տարվա ապրիլին: Հովսեփյանը նշել է, որ սկսվելու է գործարանի վերաշահագործման գործընթաց: Իրենց հերթին գործարանի աշխատողները հայտարարել են, որ եթե 15 օրվա ընթացքում իրենք աշխատավարձ չստանան, ապա կրկին բողոքի ակցիա կանցկացնեն նախագահի նստավայրի մոտ: