Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունիսի 27-ից հուլիսի 3-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 16980.54 (+64.58), բացթողնման գինը` 18457.11 (+70.2) դրամ, արծաթի գնման գինը` 394.18 (+2.86), բացթողնման գինը` 428.46 (+3.11), պլատինի գնման գինը` 19107.83 (-672.32), բացթողնման գինը` 20769.38 (-730.78), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8302.97 (-365.51), բացթողնման գինը` 9024.97 (-397.29):






