Ամփոփվել է Հայաստանի Կիբերխաղերի 5-րդ բաց առաջնությունը։ Հունիսի 29-ին կկայանա առաջնության մրցանակաբաշխությունը։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը։
StarCraft II պաշտոնական մարզաձևում հաղթեցին՝ առաջին տեղ՝ Հայկ Հակոբյան, 2-րդ՝ Պավել Արամյան և 3-րդ տեղ՝ Բագրատ Դավաղյան։
FIFA 11 պաշտոնական մարզաձևում հաղթեցին՝ առաջին տեղ՝ Էդմոն Գրիգորյան, 2-րդ՝Լևոն Սակեյան, 3-րդ տեղ՝ Մհեր Եղիազարյան։
Մյուս 2 ոչ պաշտոնական մարզաձևերում՝ Counter-Strike 1.6-ը հաղթեց NotAfraid թիմը, իսկ WarCraft 3 Dota-ն հաղթեց Farmers United թիմը։
Հայաստանյան առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 3.600.000 դրամ։ 3 հաղթողներ կմասնակցեն Աշխարհի կիբերխաղերի առաջնությանը Կորեայում։
Բոլոր մրցումների մասնակիցները կստանան տարբեր մրցանակներ՝ համակարգչային մկնիկներ, մոնտիտորներ, ստեղնաշարեր, նեթբուքեր և այլն, իսկ ոչ պաշտոնական մարզաձևի հաղթողները կստանան տիտղոսներ։
Համաշխարհային առաջնության հովանավորն է «Սամսունգ» ընկերությունը, ազգային առաջնության գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը, իսկ պաշտոնական գործընկերը՝ «Ֆայն» ընկերությունը։






