AM
28 June 2011 - 12:30 AMT

Hi-Line «Մեգա ամառ» առաջարկն այսօրվանից հասանելի է նաև Երևանի բնակիչներին

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների համար Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի անցկացման մասին:

2011թ-ի հունիսի 28-30-ը երևանցիները, միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին, հնարավորություն կստանան առաջին երեք ամիսներին ծառայությունից օգտվել անվճար:

Մարզերի բնակիչների համար Hi-Line «Մեգա ամառ» առաջարկն ուժի մեջ է 2011թ. հունիսի 15-ից մինչև 2011թ. հուլիսի 15-ը: «Hi-Line «Մեգա ամառ» ակցիան ունի սոցիալական ուղղվածություն և կոչված է նպաստելու ինտերնետ-ծառայությունների տարածմանը Հայաստանի մարզերում: Ընդառաջելով մայրաքաղաքի բնակիչների բազմաթիվ արձագանքներին՝ մենք որոշեցինք երևանցիներին նույնպես հնարավորություն ընձեռել երեք օրվա ընթացքում օգտվել ակցիայի առավելություններից», – նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա+» ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդ 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը և օգտվել ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթից:

«Մեգա+256», «Մեգա+512» և «Մեգա+1024» ՍՓ-ներում գիշերային ժամերին՝ սկսած 01:00-ից մինչև 09:00, կրկնակի անգամ ավելանում է ինտերնետ-տրաֆիկի արագությունը:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ ՍՓ-ի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը: