AM
30 June 2011 - 08:06 AMT

«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2»-ի վիդեո խաղը կցուցադրի Հարի Փոթերի ամենաէպիկական մարտը

Electronic Arts and Warner Bros. Interactive-ը ստեղծել է «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» -ի վիդեո խաղ։ Այս մասին հայտնում Zoknowsgaming.com-ը։

Խաղը կոչվում է «Հոգվարդսի մարտը»։ Խաղացողը խաղում է Հարիի կերպարով մյուս գլխավոր կերպարների հետ։ Խաղացողի առջև առաքելություն է դրված պաշտպանել Հոգվարդսը չար Լորդ Վոլդերմորտից։

Խաղը թողարկվելու է PC-ների, PlayStation 3-ի, Xbox 360-ի, Nintendo Wii and Nintendo DS-ների համար։

Electronic Arts-ը խոստացել է, որ խաղը պարունակելու է Հարի Փոթերի ամենաէպիկական մարտը, որ երբևէ ունեցել են վիդեո խաղերը։ Երբ խաղը թողարկվի, խաղացողները կարող են դատել և հայտնել իրենց կարծիքն այս մասին սոցիալական ցանցերում։ Խաղի թողարկումը նախատեսված է հուլիսի 15-ին։