Google նորաստեղծ սոցիալական ցանցը Չինաստանում ակտիվ եղավ ընդամենը 1 օր։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ Չինական իշխանությունները չեն դադարում հերթով արգելափակել Google-ի ցանկացած արտադրանք։
Google+ -ին միանալու համար անհրաժեշտ է հրավեր ստանալ, բայց բոլոր մարդիկ դժվար թե կարողանան միանգամից հայտնվել ցանցում։ Չնայած այս փաստին, միևնույն է, Չինաստանի իշխանությունները խիստ են և ժամանակ չեն խնայում, երբ հարցը վերաբերում է ամերիկյան սոցիալական մեդիաներին։ Այն, ինչ նրանց վերահսկման տակ չէ, ենթակա է արգելափակման։ Չինաստանի կառավարությունը համարում է, որ Google-ն օգտագործվում է որպես «քաղաքական գործիք»։