AM
30 Հունիս 2011 - 13:31 AMT

«Հարի Փոթերի» անցումը կարմիր գորգով ուղիղ կհեռարձակի Youtube-ը

Հուլիսի 7-ին Youtube-ը օնլայն կհեռարձակի Լոնդոնում տեղի ունեցող «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգի իրադարձությունը։ Այս մասին հայտարարել է Youtube-ի պաշտոնական բլոգը։ Այն օնլայն կհեռարձակվի Լոնդոնյան ժամանկով ցերեկը ժամը 16։00-ին, իսկ հայաստանյան ժամանակով երեկոյան 20։00-ին։

Մինչ Հարի Փոթերի և Վոլդեմորտի վերջնական մարտը, Youtube-ը երկրպագուներին առաջարկում է դիտել Հարի Փոթերի ֆիլմերի հավաքածուն՝ 7 ֆիլմ և 2 երկարամետրաժ տարբերակները։

YouTube-ում կարելի է նաև գտնել Հարի Փոթեր մի շարք ետբեմյա տեսարաններ և նմանակումներ։