Հայաստանի ընդդիմադիր ուժերը պահանջել են անվավեր ճանաչել «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե նշանակելու մասին» նախագահի հրամանագիրը: Այսօր «Հանրապետություն» կուսակցության անդամները համապատասխան հայց են ներկայացրել Երեւանի առաջին ատյանի դատարանին: Համաձայն այդ հայցի, նախագահի հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Իրավական ակտերի մասին» եւ «Հանրաքվեի մասին» օրենքների, Քաղաքացիական օրենսգրքի հոդվածներին: