Հայաստանում բիզնեսի գրանցման էլեկտրոնային համակարգից արդեն օգտվել է 50 մարդ: Այդ մասին, հուլիսի 7-ին բացելով կառավարության նիստը, հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այդ ընկերությունների տեսակարար կշիռը դեռևս փոքր է, այն չի գերազանցում գրանցվող ընկերությունների ողջ ծավալի 10 տոկոսը, և անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս ծառայության վրա ԶԼՄ-ների օգնությամբ այն զարգացնելու միջոցով»,- ասել է նա: Վարչապետի կարծիքով, այդ ծառայությունը շատ հարմար է և թույլ է տալիս արագ գրանցել ինչպես իրավաբանական անձին, այնպես էլ անհատ ձեռներեցին:
Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարության կողմից ներմուծվել է ընկերությունների գրանցման էլեկտրոնային համակարգ, որի շրջանակներում ցանկացողները կարող են ինտերնետի օգնությամբ նոր բիզնես գրանցել 10-15 րոպեի ընթացքում:






