AM
7 July 2011 - 11:28 AMT

Beeline-ը ցանկանում է Երևանում անվճար Wi-Fi գոտիներ ստեղծել

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է զվարճանքի և հանգստի երևանյան հաստատություններում Wi-Fi (անլար կապի) գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին:

Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին և այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը և Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց միացման վճարի և ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:

«Ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մաս և մենք գրեթե միշտ ունենք դրա կարիքը: Հանգստի վայրերում անվճար Wi-Fi գոտիների ստեղծումը` բնակչության ամենալայն շերտերի համար ինտերնետ-տեխնոլոգիաների հասանելիությանն ուղղված «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական քայլն է», – նշեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Զվարճանքի և հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում: