AM
8 Հուլիս 2011 - 04:32 AMT

FAO. Ցորենի համաշխարհային պաշարները 2012-ի բերքահավաքի սեզոնի վերջին 6 մլն տոննայով ավել կլինեն

Ցորենի բերքի վերաբերյալ FAO վերջին կանխատեսումը 2011-2012թթ. համար կազմել է գրեթե 2313 մլն տոննա, ինչը 3.3 տոկոսով բարձր է անցյալ տարվա ցուցանիշից և 11 մլն ավել, քան ասվում է FAO վերջին զեկույցում հունիսի 22-ին:Ցորենի համաշխարհային սպառումը, կանխատեսումների համաձայն, 2011-2011թթ. կաճի 1.4 տոկոսով և կհասնի 2307 մլն տոննայի, ինչն ընդամենը 5 տոննայով քիչ է արտադրության կանխատեսվող ծավալից:

Ցորենի համաշխարհային պաշարները 2012-ին բերքահավաքի սեզոնի վերջին 6 մլն տոննայով ավել կլինեն, քան սեզոնի սկզբին:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն հանրապետությունում 2011-ի հունվար-ապրիլին 2010-ի նույն շրջանի նման երկրում արտադրվել է 99.5 հազար տոննա հաց: Ընդ որում ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում ավելացել է 8.5 տոկոսով` կազմելով 49.1 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը 2010-ի հունվար-ապրիլի համեմատ ավելացել է 8.8 տոկոսով` կազմելով 3517 տոննա: