AM
8 July 2011 - 08:33 AMT

Gmail փոխում է inbox-ի արտաքին տեսքը

Եկող շաբաթների ընթացքում Gmail-ը մեկնարկում է inbox-ի նոր դիզայնի տարբերակներ, որպեսզի օգնի օգտագործողներին ստանալ իրենց նամակները այնպես, ինչպես նրանց հարմար է։ Այս մասին գրում է Gmail-ի պաշտոնական բլոգը։

Օգտագործողները կարող են հեշտությամբ ընտրել inbox-ի ոճ՝ էջի վերևում գտնվող tab-երից։ Gmail-ը ներմուծել է 5 ոճ։ Առաջին ոճը Classic-ն է, որը inbox-ի ստանդարտ ոճն է, երբ նամակները ժամանակագրությամբ են դասակարգված։

Մյուս ոճը Priority Inbox-ն է, որտեղ կարևոր և չկարդացված նամակները հայտնվում են էջի վերևում։ Հաջորդ ոճը Important-ն է (Կարևոր), որը միայն կարևոր նշված նամակներն է ցուցադրում էջի վերևում։ Մյուս երկու ոճերն են Unread-ը (չկարդացված) և Starred-ը (նշված), որոնցում համապատասխանաբար էջի վերևում հայտվում են չկարդացվածները և նշվածները։

Երբ օգտագործողն ընտրում է ցանկալի և իրեն հարմար ոճերից մեկը, մոտ մեկ շաբաթ հետո մյուս tab-երը ավտոմատ կերպով անհետանում են։ Յուրաքանչյուր ոճ հնարավոր է ցանկացած պահի փոխել կարգավորումներ (Settings) էջից։