AM
9 July 2011 - 08:29 AMT

Ucom –ը բացել է նոր սպասարկման կենտրոն Ավան համայնքում

Ucom ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 11-ին Ավան համայնքում կբացվի Ucom ընկերության Խուդյակով 177/3 հասցեում տեղակայված նոր սպասարկման կենտրոնը։

Այս կենտրոնում Ucom ընկերության բաժանորդները և ապագա բաժանորդները կարող են տեղեկություն ստանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները:

Ավան համայնքի բնակիչները արդեն կարող են լրացնել ծառայություններին բաժանորդագրվելու դիմում-հայտը։2 շաբաթվա ընթացքում կսկսվեն ծառայությունների ներբնակարանային մոնտաժման աշխատանքները:

«Ucom» ընկերությունն ունի սպասարկման կենտրոններ Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ,Նոր Նորք և արդեն Ավան համայնքներում: