Orange-ի բաժանորդներից շատերի մոտ կապի խնդիրներ են առաջացել. զանգերը հաճախակի ընդհատվում են կամ սմս-հաղորդագրությունները չեն ուղարկվում։
Orange Armenia ընկերության հաճախորդների սպասարկման բաժինը տեղեկացնում է, որ այս պահին աշխատանքներ են կատարվում ցանցի որակը կատարելագործելու նպատակով, որի հետևանքով հնարավոր է ոչ կայուն կապ։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը։
Orange Armenia ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել է, որ կապի խնդիրն այս պահին զանգվածային բնույթ չի կրում։






