AM
11 July 2011 - 10:58 AMT

«ԱրմենՏել» ընկերությունը մեկնարկել է «SMS ամառ» կարճ հաղորդագրությունների ակցիան

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «SMS ամառ» ակցիայի մեկնարկի մասին բջջային կապի կանխավճարային բաժանորդների համար:

Մինչև օգոստոսի 31-ը բաժանորդները կարող են ակտիվացնել «SMS ամառ» ծառայությունը և յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:

«Այս ամառ արտոնյալ պայմաններից և սակագներից կարող են օգտվել ոչ միայն լարային և շարժական ինտերնետի բաժանորդներն, այլև նրանք, ովքեր գերադասում են շփվել SMS-հաղորդագրությունների միջոցով», – նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS ամառ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ:

«SMS ամառ» ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով:

Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաև դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ «Շարժական ինտերնետ» սակագնային փաթեթների բաժանորդների: