Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա վեցերորդ քննության արդյունքները: Հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 9-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 200 աուդիտոր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:






