«Արարատբանկ» ՓԲԸ-ն հուլիսի 11-ին ավարտեց չորրորդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Հունիսի 20-ից մինչև հուլիսի 11-ը թողարկվել և տեղաբաշխվել է 250 մլն դրամ ծավալով 25 հազար պարտատոմս: Դրանց նկատմամբ պահանջարկը 25,004 տոկոսով գերազանցել է առաջարկը: Տեղաբաշխմանը մասնակցել է 194 ներդրող, որից 11-ը եղել են իրավաբանական, իսկ և 183-ը ֆիզիկական անձիք:
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ -ում պարտատերերի իրավունքները կգրանցվեն հուլիսի 12-ին: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը կիրականացվի եռամսյակային կտրվածքով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






