AM
13 Հուլիս 2011 - 14:59 AMT

Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Նախօրեին այդ պաշտոնից ազատ էր արձակվել Գրիգոր Գրիգորյանը, որն այս պաշտոնում աշխատել է շուրջ 3 ամիս: