Հուլիսի 14-ին «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել 2011-ի անվանական միանվագ կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությունը: Ինչպես նշել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» հատուկ ուշադրություն է դարձնում նման ակցիաների անցկացմանը: Նրա խոսքով, կրթաթոշակառուների ընտրության համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը և 500 հայտատուների շարքում ընտրել է 25 հեռանկարային ուսանողների: «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի ֆոնդը կազմել է 2 մլն դրամ, իսկ կրթաթոշակների չափսը` 40-300 հազար դրամ: Գլխավոր մրցանակը` 300 հազար դրամ, ստացել է ԵՊՀ 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանը:
«Հուսով եմ, որ ձեր գիտելիքները կծառայեն երկրի բարօրության համար»,- ասել է Ռուբեն Խաչատրյանը:






