AM
15 Հուլիս 2011 - 11:35 AMT

2011-ին ԱՐՄԵՆԱԼ-ը մտադիր է 7 տոկոսով ավելացնել փայլաթիթեղի արտադրությունը

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է աշխարհի խոշորագույն ալյումին և կավահող արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմի մեջ) նշեց Մետալուրգի օրը: Մասնագիտական տոնի նախօրեին ձեռնարկության կոլեկտիվը ստանձնեց պարտավորություն հասնելու նոր, առավել բարձր նպատակների:

2011 թվականին նախատեսված է ավելացնել փայլաթիթեղի արտադրությունը 7 տոկոսով և առաջին անգամ գերազանցել տարվա արդյունքներով 26 հազար տոննա արտադրանքի մակարդակը: Ներքին խոտանը կնվազի մինչև 3 տոկոս: Կօպտիմալացվի 9 միկրոնից պակաս հաստությամբ փայլաթիթեղի ստացման տեխնոլոգիան և կանցկացվի որակի կառավարման համակարգի արտոնագրում` համապատասխան ISO 9001:2008 միջազագային չափորոշիչի պահանջների: Մինչ տարեվերջ կգործի արդիականացված փայլաթիթեղի թրծման Seco/Warwick վառարանը:

«ԱՐՄԵՆԱԼ-ի կոլեկտիվն ունի բոլոր հիմքերը համոզված լինելու, որ 2011 թվականին սահմանված նպատակները կիրագործվեն», – հայտարարեց գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

Նախնական տվյալներով, արտադրության աճն առաջին կիսամյակում, 2010 վականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 8 տոկոսից ավելի: ԱՐՄԵՆԱԼԻ մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ կայուն գերազանցում է 8 տոկոսը:

Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ` 2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 250 հազար դրամ միջին աշխատավարձով, ինչը գրեթե 11%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ցուցանիշը և 2,2 անգամ բարձր է աշխատավարձի հայաստանյան միջին մակարդակից:

Մետալուրգի օրվա առիթով տեխնոլոգիական բաժնի կառավարիչ Տիգրան Առուստամյանը, գունավոր մետաղների ձուլող Կարեն Քոչարյանը և խառատ Ռուբեն Պողոսյանը պարգևատրվել են ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության պատվոգրերով և դրամական պարգևներով: Կոլեկտիվի 45 անդամ խրախուսվել է գործարանի պատվոգրերով և դրամական պարգևներով, հաղորդում է գործարանի մամլո ծառայությունը: