AM
15 Հուլիս 2011 - 13:43 AMT

2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացել է 617 247 բաժանորդ

2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 617 247 բաժանորդ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4390-ով, այդ թվում 911-ը՝ հունիս ամսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է վեց ամիսների արդյունքներով:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 566 044 ազդանշային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 8988-ը՝ ս.թ. հունիս ամսին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: