AM
19 Հուլիս 2011 - 05:41 AMT

Հարավկովկասյան երկաթուղու բեռնափոխադրումների ծավալը առաջին կիսամյակում աճել է 10,7 տոկոսով

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2011 թ. հունվար-հունիս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1434,0 հազար տոննա, ինչը 10,7% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2011 թ. առաջին վեց ամիսների ընթացքում բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 8,4% գերազանցեց բեռնափոխադրումների նախատեսված ծավալը /1322,7 հազար տոննա/:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 194,4 հազար տոննա, ինչը 30,6% գերազանցեց հունվար-հունիսի համար նախատեսված ցուցանիշը /148,9 հազար տոննա/ և 23,3% գերազանցեց 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2011 թ. առաջին կիսամյակում տեղափոխվել է 583,5 հազար տոննա բեռ: Բեռնափոխադրումների փաստացի ցուցանիշը 0,1% պակաս է հունվար-հունիսի համար նախատեսված ծավալից /583,8 հազար տոննա/ և 5,6% պակաս է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Տեղական հաղորդակցությունում 2011 թ. հունվար-հունիսին փոխադրվել է 656,1 հազար տոննա բեռ, ինչը 13,7% գերազանցեց նախատեսվող ցուցանիշը /577,1 հազար տոննա/: 2011 թ. առաջին կիսամյակի բեռնափոխադրումների ծավալը 26,1% գերազանցում է 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նշենք, որ 2011 թ. առաջին կիսամյակում արձանագրված բեռնափոխադրումների ծավալի աճը պայմանավորված է ՀԿԵ-ի ճկուն սակագնային քաղաքականությամբ, մատուցվող ծառայությունների որակի աճով: