AM
19 Հուլիս 2011 - 07:07 AMT

«Ապահով ցանց» ծառայությունը հասանելի է ավելի շատ բաժանորդների

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այժմ «Ապահով ցանց» ծառայությունը հասանելի է «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների և 3G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բոլոր բաժանորդների համար:

«Ապահով ցանց» ծառայությունը թույլ է տալիս բոլորովին անվճար օգտվել աշխարհում լավագույններից մեկը համարվող` հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: