AM
20 Հուլիս 2011 - 06:01 AMT

Հովհաննես Սահակյան. 13 ամյա ադրբեջանցի աղջկա սպանության պատմությունը էժանագին սադրանք է

«Ադրբեջանի փոխարտգործնախարարի վերջին գոհարները ի դմս «Эхо Москвы»-ի ռադիոկայանին տված հարցազրույցին Կազանյան հանդիպումից ի վեր ադրբեջանական իշխանությունների ամեն գնով մադրիդյան առաջարկություններից ձերբազատվելու մոլուցքի տրամաբանական շարունակությունն են»- մեկնաբանելով Արազ Ազիմովի հայտարարություններն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Պարոն Սահակյանը հավելեց նշեց, թե հատկանշական է, որ Ազիմովի հայտարարությունները` կապված ադրբեջանական «մաքսիմալ զիջումների», ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման՝ որպես Ադրբեջանի համար հնարավոր սպառնալիքի, ինչպես նաեւ ռուսաստանյան միջնորդությունից դժգոհ լինելու մասին երեւան են գալիս բանակցություններում առաջընթաց արձանագրելու Ռուսաստանի ակտիվ ջանքերի, իր անմիջական ղեկավարի Մոսկվա կատարած այցելության, եւ մյուս համանախագահների Ռուսաստանի ջանքերը լիովին սատարելու մասին հավաստումների ֆոնի վրա, ինչը մերկացնում է ադրբեջանական կողմի իրական ցանկությունները:

«Այս առումով նաեւ հիշարժան է 13 ամյա աղջնակի սպանության պատմությունը, որը այնքան էժանագին սադրանք է, որին անդրադառնալով նույնիսկ ՌԴ ԱԳ նախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հուզախառն լացուկոծից հետո, ասաց, որ որկաումներ տալը կարելի է միայն համապատասխան քննությունից եւ դատարանի որոշումից հետո, ինչը մեղմ ասած ասած նշանակում է ձեններդ կտրեք, նստեք տեղներդ, հիմարություններով մի զբաղվեք:

Իսկ այդ աղջնակի մահվան հետ կապված, եթե նման բան իրոք կա, ապա կարծում եմ տեղի է ունեցել հետեւյալը, ինչը, ցավոք սրտի, հաճախ է պատահում հակամարտության գոտիներում: Երեխաները խաղալիս ական կամ նռնակ են գտել, բերել տուն, եւ անզգուշության հետեւանքով այն պայթել է, ինչն է ողբերգության պատճառ է դարձել: Պնդել, թե ռումբը փափուկ խաղաղալիքի (թրջվող նյութի) մեջ մի քանի կիլոմետր ջրով ճանապարհ է կտրել, ոչ մի բանի չի դիպչել, պահպանել է իր հատկությունները, ապա տանը միայն պայթել, առնվազն տխմարություն է, ինչը, սակայն, բնորոշ է ադրբեջանական քարոզչությանը», եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, որի համաձայն Հայաստանի հետ սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում պայթուցիկ սարքի պայթյունի արդյունքում մահացել է Շահմալիևա Այգուն Զիրեդդին գըզին՝ 1998թ. ծնված, իսկ նրա նրա մայրը՝ Շահմալիևա Էլնարա Մամեդթաղի գըզին՝ 1979թ. ծնված, ստացել է ազդրի վնասվածք: Ըստ ադրբեջանական կողմի, միջադեպն իբր հայկական կողմի գործողությունների արդյունք է: