AM
20 July 2011 - 07:28 AMT

Foursquare 3.0 ծրագիրն այժմ հասանելի է BlackBerry-ների համար

Foursquare 3.0 ծրագիրն այժմ հասանելի է BlackBerry-ների համար։ Այս մասին հաղորդում է Foursquare-ի պաշտոնական բլոգը։

Այս ծրագրում ամեն ինչ ամբողջապես փոփոխված է։ Ունի բոլորովին նոր ինտերֆեյս, սկսած check-in-ներից (ամրագրում) մինչև ընկերների ցանկը։ Ծրագիրն ունի նաև առաջատարների ցանկ, որտեղ օգտագործողը կարող է իր ամրագրումների միավորներով համեմատվել ընկերների հետ։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն