AM
20 Հուլիս 2011 - 07:54 AMT

Citibank-ը Ամերիաբանկին տրամադրել է դրամական միջոցներ առևտրի ֆինանսավորման համար

Վերջերս Ամերիաբանկը ամերիկյան նշանավոր Citibank-ի հետ կնքեց CARTA (CONTINUING AGREEMENT FOR REIMBURSEMENT OF TRADE ADVANCES) պայմանագիր, որը Ամերիաբանկին հնարավորություն ընձեռեց ստանալ 4 մլն ԱՄՆ դոլարի սահմանաչափով դրամական միջոցներ` առևտրի ֆինանսավորման համար: Այդպիսով` առաջին անգամ Citibank-ը հայկական բանկին տրամադրեց դրամական միջոցներ` միայն հիմք ընդունելով Ամերիաբանկի ֆինանսական կայուն վիճակը և մեծ վստահություն ներշնչող գործունեությունը:

Ամերիաբանկի կողմից ներգրաված վարկը հաճախորդների համար կապահովի վարկավորման մրցունակ տոկոսադրույք և կընդլայնի հաճախորդների օտարերկրյա առևտրային գործարքների ֆինանսավորման հնարավորությունները:

Նշենք, որ Ամերիաբանկը Citibank-ի հետ համագործակցում է նաև այլ պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես` ստացվել են վարկային գծեր օրական կանխիկ դրամական հոսքերի կառավարման և առևտրի ֆինանսավորման գործարքների իրականացման համար: