«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի հրամանով հուլիսի 1-ից 10% բարձրացվել են բոլոր բանվորների ժամավճարների դրույքաչափերը: Նման որոշումն ընդունվեց հաշվի առնելով գնաճը և սպառողական գների աճը Հայաստանում 9,9%-ով:
Հիշեցնենք, որ այս տարի դա աշխատավարձի առաջին բարձրացումը չէ, ինչը վկայում է ընկերության բարձր սոցիալ-տնտեսական պատասխանատվության մասին: 2011 թ. մարտին տեղափոխման գործընթացում լոկոմոտիվային բրիգադների դերի և աշխատանքի որակի բարձրացման կապակցությամբ 30 տոկոսով ավելացվել էին լոկոմոտիվային բրիգադների դրույքաչափերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն վարում է նման քաղաքականությունը ոչ միայն իր սոցիալական պարտավորությունները կատարելու նպատակով, այլ նաև իր աշխատակիցների սոցիալական պաշտպանության համար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հայկական երկաթուղին «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու պահից բնագավառի աշխատակիցների աշխատավարձը կանոնավոր կերպով բարձրացվել է: Այժմ այս աճը կազմում է միջինը 70 տոկոս:






