AM
20 July 2011 - 11:29 AMT

Apple-ի շահույթը հասնում է 75 միլիարդ դոլարի

Apple-ը հրապարակել է 2011-ի 2-րդ եռամսյակի iPad-ների և iPhone-ների վաճառքի վիճակագրությունը։ Ընկերությունը վաճառել է 20 միլիոն iPhone և 9 միլիոն iPad երկրորդ եռամսյակում՝ գրանցելով 142-183% աճ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Apple-ն այժմ ունի ավելի քան 75 միլիարդ դոլարի շահույթ։

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը իր հայտարարության մեջ ասել է. «Սա մեր ամենաոգևորիչ և եկամտաբեր եռամսյակն է։ Մենք այժմ աշխատում ենք մեր iOS 5-ը և iCloud-ը մեր օգտագործողներին այս աշուն ներկայացնելու ուղղությամբ»։ Ընդհանուր առմամբ, Apple-ը մինչ այժմ վաճառել է 25 միլիոն iPad։