Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատել է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը: Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 176,5 մլն դրամ: Ինչպես հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ տեխնոպարկի զարգացման համար: Ըստ նրա, հիմնական ուշադրությունը կհատկացվի գործող լաբորատորիաների պահպանմանն ու նորերի ստեղծմանը, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներին ՀԲ հետ համագործակցության շրջանակներում: Բացի այդ, նախատեսվում է նաև գիտական մրցույթների անցկացում:
Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը հաստատվել է 2006թ., իսկ 2009 թ. հավանության է արժանացել տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագիրը: