AM
21 Հուլիս 2011 - 09:04 AMT

Վարչապետը որոշել է մաքրել երկրի գործարար դաշտը չգործող ընկերություններից

Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում որոշում է կայացրել չգործող 5 փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման մասին:

Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ երկրի գործարար դաշտն աստիճանաբար պետք է մաքրվի չգործող ընկերություններից:

Վարչապետն ասել է, որ արդեն լուծարվել է շուրջ 100 ընկերություն: «Կա լուծարման ենթակա ևս 80 ընկերություն»,-հավելել է նա: