Հայաստանի կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հավանություն է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը:
Որոշումն ուղղված է փոխշահավետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գործարար կապերի ակտիվացմանը և Չինաստանի հետ համագործակցության դիվերսիֆիկացմանը բոլոր ոլորտներում:
Երկկողմ համագործակցության շրջանակներում կստեղծվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողով, ինչը բխում է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության գերակա ուղղություններից:
Ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Չինաստնի միջև 2010թ. աճել է 44,4 տոկոսով և կազմել է 436,7 մլն դոլար: Արտահանման ծավալը Չինաստան կազմել է 30,9 մլն դոլար, իսկ ներմուծումը Չինաստանից կազմել է 405,8 մլն դոլար:






