Հայկական շուկա թուրքական ավիաուղիների Turkish airline-ի գալու մասին պայմանավորվածություն դեռևս չկա, հուլիսի 22-ին Երևանում հայտնել է Վանի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ, Վանում «Թուրսաբ» զբոսաշրջային ընկերության գրասենյակի ղեկավար Աբդուլլահ Թունջդեմիրը:
Աշխատանքային այցով Երևանում է գտնվում Վանի պատվիրակությունը, որի կազմում են 27 գործարարներ, որոնք նպատակ ունեն առևտրային և տնտեսական կապեր հաստատել:
«Գտնում եմ, որ թուրքական ավիաընկերությունները պետք է հնարավորություն ունենան դուրս գալ հայկական շուկա, քանի որ թուրքական ավիաուղիներն աշխարհում համարվում են բավականին լուրջ ընկերություններ»,-հավելել է նա:
ԶԼՄ-ներում բազմիցս է տեղեկատվություն հայտնվել այն մասին, որ Turkish airline-ը մուտք կգործի Հայաստան, սակայն, ավիացիայի ոլորտի ներկայացուցիչները հստակ տեղեկություններ չտվեցին այդ ծրագրերի մասին:






