Այսօր ՊրոԿրեդիտ Բանկը նշում է իր նոր «Կոմիտաս» մասնաճյուղի բացումը Կոմիտաս 39 հասցեում, որը ՀՀ ԿԲ կողմից պաշտոնապես գրանցվել է 2011-ի հունիսի 21-ին։
Այն Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի թվով 10-րդ մասնաճյուղն է, իսկ Երևանում 7-րդը: Նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ կենտրոնանալով ՓՄՁ ֆինանսավորման մի շարք լուծումների և ֆիզիկական անձանց խնայողական զանազան ծրագրերի տրամադրման ուղղությամբ: Մասնաճյուղի գործունեության առաջին ամսվա ընթացքում բոլոր հաճախորդներին սպասվում է հաճելի անակնկալ՝ հաշիվների անվճար բացման տեսքով
«Կոմիտաս» մասնաճյուղի բացումը ևս մեկ անգամ շեշտադրում է բանկի որդեգրած քաղաքականությունը՝ լինել «միակ բանկը» փոքր և միջին ձեռնարկությունների սպասարկման և հարևանությամբ ապրող ու աշխատող մարդկանց համար»,- ասվում է բանկի մամլո հաղորդագրությունում






