2011թ. հուլիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,947,492 ԱՄՆ դոլար 366.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,530,594 ԱՄՆ դոլար 367.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 18,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 366.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 366.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 45.0 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






