AM
6 May 2003 - 17:51 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԿԱՐԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺ Է ՆԿԱՏՎՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ Անկարայի վերաբերմունքում նկատվում է դրական շարժ: Նման կարծիք է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` այսօր Երեւանում անցկացվող Հայ Դատի հարցերով միջազգային համաժողովում: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, Թուրքիայում այդ թեմայով լուրջ երկխոսություն է ընթանում : «Ցեղասպանություն» բառի օգտագործումն այլեւս արգելված չէ, եւ այն փաստը, որ այսօր այդ մասին ազատ խոսվում է` դրական շարժ է», – ավելացրել է Վ. Օսկանյանը: Ինչպես գտնում է նախարարը, սփյուռքի հետ համատեղ Հայաստանին կհաջողվի «լուրջ առաջընթացի հասնել ոչ միայն ցեղասպանության միջազգային ճանաչման, այլեւ Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունման գործում»: Վ. Օսկանյանը տեղեկացրել է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են երեք մակարդակով` երկկողմ, բազմակողմ եւ առանձին Թուրքիայի հետ: