Ինչպես հայտնում է CNET News-ը, Google Docs-ն այժմ հնարավորություն է տալիս օգտագործողներին վերբեռնել և աշխատել մինչև 10Գբ ծավալ ունեցող փաստաթղթերի հետ։ Այս մասին հայտարարել է իր G+ էջում Google-ի արտադրանքի գծով մենեջեր Սքոթ Ջոնսոնը։Չնայած այս նորությանը՝ մինչև 10Գբ ծավալ ունեցող փաստաթղթեր կկարողանան վերբեռնել միայն Google Docs-ի վճարովի ծառայությունից օգտվողները։ Բոլոր նրանք, ովքեր անվճար են օգտվում, ունեն սահմանափակում մինչև 1ԳԲ ծավալ։ Սակայն, վճարովի ծառայություններից օգտվելու համար վճարվող գումարը փոքր է ՝ 20Գբ-ի համար տարին ընդամենը 5$:
Google Docs-ը այժմ նաև հնարավորություն է տալիս PowerPoint օգտագործողներին վերբեռնելու և փոխակերպելու PPTX ֆորմատի ֆայլերը (PowerPoint 2007 և 2010)։ Google-ի աջակցման էջում (support page) կարելի է սովորել ինչպես փոխակերպել Microsoft Office ֆորմատի փաստաթղթերը Google Docs-ի։
Եվ վերջին փոփոխությունը, որ կատարել է Google-ը, Google Viewer-ի՝ ZIP և RAR ֆորմատի փաստաթղթերի աջակցումն է։ Սա նշանակում է, որ էլեկտրոնային փոստով ստանալով որևէ ZIP կամ RAR ֆորմատի փաստաթուղթ, կարելի է դիտել այն Google Viewer-ի միջոցով՝ առանց ներբեռնելու և uncompress անելու։